Թուրքիան ստիպված կլինի գործ ունենալ Վաշինգտոնի հակաքայլերի հետ. Մեթյու Աքսելրոդ
Թուրքիան ստիպված կլինի գործ ունենալ Վաշինգտոնի հակաքայլերի հետ, եթե Անկարան շարունակի Ռուսաստան արտահանել պատժամիջոցների տակ հայտնված ապրանքներ՝ կապված ռազմական սարքավորումների հետ:
Ըստ Financial Times-ի այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների առևտրի նախարարի օգնական Մեթյու Աքսելրոդը:
«Հարկավոր է, որ Թուրքիան դադարեցնի ԱՄՆ-ի տեխնոլոգիաների անօրինական փոխանցումը Ռուսաստանին: Մեզ այս հարցում առաջընթաց է պետք թուրքական իշխանությունների և արդյունաբերության կողմից և արագ, կամ մենք այլ ելք չենք ունենա, քան ստիպել նրանց, ովքեր շրջանցում են մեր արտահանման հսկողության միջոցները, բախվել հետևանքների», - ասել է նա: