Արսեն Հարությունյանը 1/4 եզրափակչում պարտվեց ուզբեկ Գուլոմջոն Աբդուլաևին
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, ազատոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչում մրցեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Գուլոմջոն Աբդուլլաևի հետ: Նա պարտվեց 12:5 հաշվով:
Ինչպես արդեն հայտնել ենք Արսեն Հարությունյանը Օլիմպիական խաղերի 1/8 եզրափակչում 13/3 հաշվով հաղթել է մեքսիկացի Ռոման Բրավո-Յանգին՝ դուրս գալով 1/4 եզրափակիչ:
Ըմբիշը երկրորդ անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին:
Հիշեցնենք՝ հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կարիերայում երկրորդ անգամ դարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում:
Այս պահին Հայաստանը երեք մեդալ ունի Փարիզի Օլիմպիական խաղերում: