Ուկրաինան ինքնապաշտպանվելու, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու իրավունք ունի․ Ստանո
Կուրսկի շուրջ իրավիճակին անդրադարձել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության խոսնակը՝ նշելով՝ Ուկրաինան ինքնապաշտպանվելու, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու իրավունք ունի։
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ Պետեր Ստանոն վստահեցրել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է պաշտպանվելու Ուկրաինայի օրինական իրավունքին և իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը վերականգնելու ջանքերին:
Ռուսասատանի Կուրսկի մարզում, ուր օգոստոսի 6-ին ներխուժել էին ուկրաինական զինված ուժերը, լարվածությունը պահպանվում է: Շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել:
Ուկրաինական մի շարք ԶԼՄ-ներ գրում են, որ ուկրաինական ուժերը ռուսական բնակավայրեր են գրավել: Ըստ ռուսական կողմի, սակայն, ուկրաինական զորքերի առաջխաղացումը կասեցվել է։
ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտնել է՝ «շարունակում են ոչնչացնել թշնամուն» սահմանի մոտակայքում գտնվող անտառներում: Հայտնի է զոհերի և վիրավորների մասին, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Հազարավոր քաղաքացիներ տարհանվել են: