Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Ներքին Հանդում
Հայաստանում տեղակայված ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդները պարեկություն են իրականացրել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում։ Այս մասին ԵՄ առաքելությունը հայտնել է X-ում գրառմամբ։
«Նախօրեին EUMA-ն հաջող պարեկություն է իրականացրել Հայաստանի հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու Հայաստան-Ադրբեջան սահմանին հումանիտար և անվտանգության իրավիճակը: Առաքելության ղեկավարը և EUMA թիմը հանդիպել են համայնքապետ Խաչատուր Բաղդասարյանի հետ, որը ջերմորեն ընդունել է մեզ գյուղում»,- ասվում է գրառման մեջ։