Կառավարությունը 1 միլիարդ 428 միլիոն դրամ հատկացրեց սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար
Կառավարությունը 6 մարզպետարանների աշխատակազմերին 1 միլիարդ 428 միլիոն դրամ հատկացրեց 13 համայնքներում 20 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար։
Կառավարության օգոստոսի 8-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Արարատի մարզին կհատկացվի 423 միլիոն դրամ, Արմավիրի մարզին՝ 425 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզին՝ 16 միլիոն դրամ, Լոռու մարզին՝ 174 միլիոն դրամ, Կոտայքի մարզին՝ 31 միլիոն դրամ, Շիրակի մարզին՝ 356 միլիոն դրամ։
Նա նշեց, որ այս տարի Հայաստանի մարզպետարաններին 13 միլիարդ 730 միլիոն դրամի չափով ֆինանսավորում է հատկացվել։