Անջելինա Ջոլիի որդուն դժբախտ պատահարից հետո երկար ապաքինում է սպասվում
Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի որդի Պաքսը վթարից հետո արագ չի ապաքինվի։ Երիտասարդին սպասվում է վերականգնողական երկար կուրս։
20-ամյա տղան դուրս է եկել վերակենդանացման բաժանմունքից, սակայն շարունակում է մնալ հիվանդանոցում, գրում է PEOPLE-ը։ «Պաքսը բարդ վնասվածք է ստացել։ Այժմ սկսվում է վերականգնման և ֆիզիկական թերապիայի երկար ճանապարհը: Անջելինան ամբողջ ժամանակ այնտեղ էր։ «Նրանք խորապես երախտապարտ են բուժաշխատողների արագ և փրկարար գործողությունների, ինչպես նաև ցուցաբերած ակնառու բժշկական օգնության համար», – ասել է աղբյուրը հրատարակությանը:
Պաքսին անընդհատ այցելում են նրա եղբայրներն ու քույրերը, ասում է ինսայդերը։ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի բոլոր երեխաները շատ մտերիմ են միմյանց հետ։ Ի դեպ, աստղային հայրը կատաղել է, երբ իմացել է, որ որդին վթարի է ենթարկվել: Արդյոք նա այցելել է Պաքսին հիվանդանոցում, դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ Պաքս Ջոլի-Փիթը հայտնվել էր հիվանդանոցում այն պատճառով, որ էլեկտրական հեծանիվ վարելիս անտեսել էր ճանապարհային կանոնները։ Նրա ընկերները հայտնել են, որ աստղային ժառանգորդը սիրում է ինքնամոռաց վարել և անտեսում է պաշտպանիչ սաղավարտը, փոխանցում է Showbiz-ը։