Էրդողանն ու Մադուրոն քննարկել են տարածաշրջանային հարցեր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների տնօրինության տարածած հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում նախագահները քննարկել են Թուրքիայի և Վենեսուելայի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը ցանկություն է հայտնել, որ Վենեսուելայի ընտրությունները բարենպաստ կլինեն երկրի համար։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Վենեսուելայում երկխոսության գործընթացին և Վենեսուելայի ժողովրդին մաղթել է խաղաղություն, բարգավաճում և բարօրություն։
Թուրք պետության ղեկավարը նշել է, որ բարձր է գնահատում Վենեսուելայի աջակցությունը Պաղեստինին՝ ընդդեմ Իսրայելի ճնշումների։