Ջոն Տրավոլտան երկար դադարից հետո հայտնվել է հանրության մեջ
Ամերիկացի դերասան Ջոն Տրավոլտան երկար դադարից հետո հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։
70-ամյա Տրավոլտան Օլիմպիական խաղերին ներկայացել է որպես երկրպագու։ Նրան ուղեկցել է 24-ամյա դուստրը՝ Էլլա Բլուն։ Նրանք միասին ներկա են եղել մարմնամարզության մրցույթին։
Դերասանն ընտրել է դասական ջինսե տաբատ և սև շապիկ, որի վրայից հագել է բաճկոն։ Տեսքը լրացվել է շղթայով և ժամացույցով։ Էլլա Բլուն ընտրել է ամբողջովին սև հագուստ: Նա կիսաշրջազգեստի և վերնաշապիկի հավաքածուն լրացրել է բարակ ժապավեններով՝ բարակ շղթայի վրա կախազարդով և զանգվածային բերետով, գրում է Mirror-ը։
Նշենք, որ Ջոն Տրավոլտան երեք երեխաների հայր է: Էլլա Բլուն ծնվել է 2000 թվականի ապրիլին, իսկ Բենջամինը 2010 թվականի նոյեմբերին։ Դերասանի ավագ որդին՝ Ջեթը, ծնվել է 1992 թվականին և մահացել, երբ նա 16 տարեկան էր։ Քաղցկեղից 2020 թվականին մահացել է նաև դերասանի կինը՝ Քելի Փրեսթոնը։