Հայ մարզիկները ևս երկու մեդալ են վաստակել կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Եվս երկու մեդալ կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Այս անգամ 1/4 եզրափակիչի իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին 63 կգ քաշային Ռոմիկ Հարությունյանը և 66 կգ քաշային Նարեկ Կիրակոսյանը։
Նախօրեին մեդալ էր ապահովել նաև Աստղիկ Խաչատրյանը։ Այսպիսով Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ապահովել է 8 մեդալ։