ՀՀ ԱԺ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով գտնվում է Վայոց ձորի մարզում: Այդ մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:
«Ջերմուկում ծանոթացա հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, տեղի անվտանգային մարտահրավերներին և մեր հայրենակիցներին հուզող խնդիրներին»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախագահը: Մինչ այդ, մեկ այլ գրառմամբ, Ալեն Սիմոնյանը տեղեկացրել էր, որ աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից