Բաղերի Քանին կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստին
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին մեկնել է Ջիդդա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստին։
Իրանական ԶԼՄ-ների տվյալով՝ հանդիպման օրակարգում են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները, Իսրայելի գործողությունները, մասնավորապես՝ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը: Ըստ իրանական կողմի՝ դրա հետևանքով խախտվել են Իրանի ինքնիշխանությունը և ազգային անվտանգությունը։
Հիշեցնենք, որ իսրայելական կողմը բարձր մակարդակով դեռ չի ստանձնել Հանիեի սպանության պատասխանատվությունը: