Ադրբեջանը ձգտում է վերացնել հայկական պետականությունը. Թևան Պողոսյան
Ադրբեջանը ձգտում է վերացնել հայկական պետականությունը: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է հասարակական-քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը։
«Ալիևը բազմիցս խոսել է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանն առնչվող պահանջի մասին։ Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը ցանկանո՞ւմ է հաշտության պայմանագիր կնքել։ Ոչ, դրա համար էլ ամեն օր նոր բան են մոգոնում։ Արդեն չորս տարի է, ինչ Հայաստանում ավելի ու ավելի շատ են քննարկվում Ադրբեջանի նոր պահանջները։ Ադրբեջանին Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ փաստաթուղթ պետք չէ:
Հայաստանի իշխանությունները, քաղաքական գործչի գնահատմամբ՝ ձգտնում են միայն պահպանել իրենց աթոռները, իսկ եթե դրա համար պետք է խոսել խաղաղ պայմանագրի մասին, այդպես էլ կանեն՝ ամեն ինչ հանձնելով և դրա դիմաց ոչինչ չստանալով։
Պողոսյանը հավելել է, որ Հայաստանում իշխանության մեջ կան մարդիկ, որոնց երկրի ճակատագիրը չի հետաքրքրում, այլապես այսօր այլ մեխանիզմներ կգործեին։
«Այդ դեպքում նրանք կհասկանային, որ պարտվող բանակցողը կարող է ավելի շատ պարտություններ բերել և կհեռանային: Եթե երկրի ղեկին լինեին հայկական շահերով մտահոգ իշխանություններ, անմիջապես կօգտագործեին Տոյվո Կլաարի հայտարարությունը, բայց դա չարվեց, փոխարենը դա արեց Ադրբեջանը։
Մինչդեռ, կարելի է հիշել, որ նույն Կլաարը 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ իրականացված էթնիկ զտումների ժամանակ նման հայտարարություններ չի արել»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Նա կարծում է, որ կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի սխալը սկսվել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնք ուրախացրին 10 միլիոն ադրբեջանցու, 80 միլիոն թուրքի և 2000 հայերի, որոնք պաշտոններ ստացան։
«Այնուհետև մենք մոռացանք ազգային շահերի մասին և սկսեցինք հարցեր քննարկել անմհատների մակարդակով: Այսօր Հայաստանը շարունակում է սխալներ թույլ տալ»,- եզրափակել է Պողոսյանը։