Բերքաբեր-Ղըզըլհաջիլի սահմանազատված հատվածից ադրբեջանական հենակետը հետ է քաշվել․ վարչական ղեկավար
Բերքաբեր-Ղըզըլհաջիլի սահմանազատված հատվածից շուրջ մեկ ամիս առաջ ադրբեջանական հենակետը հետ է քաշվել։
Այս մասին «Ազատության»-ը հայտնեց Բերքաբերի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը։
«Որքան հիշում եմ հուլիսին էր, ամսվա մեջտեղերը։ Այժմ հայ սահմանապահներն են այդ հատվածում»,- նշեց Տիգրան Հարությունյանը։