Հայրիկի ներգրավվածությունը երեխայի խնամքին կարող է օգնել մայրիկին զերծ մնալ սթրեսային իրավիճակներից և գերհոգնածությունից․ ԱՆ
Փոքրիկի խնամքը, մասնավորապես` կրծքով կերակրման ընթացքը, ոչ միայն ժամանակատար է, այլև մեծ ֆիզիկական էներգիա է պահանջում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
«Այստեղ է, որ օգնության են հասնում հայրիկները, չէ՞ որ նրանց ներգրավվածությունը կարող է օգնել մայրիկին զերծ մնալ սթրեսային իրավիճակներից և գերհոգնածությունից:
Իսկ ի՞նչ կարող են անել հայրիկները
Ե՛վ գյուղական, և՛ քաղաքային բնակավայրերում կանայք հաճախ ծանրաբեռնված են ընտանեկան պարտականություններով` մաքրություն, ճաշ և այլն:
Փորձե’ք հնարավորինս աջակցել մայրիկին տնային գործերում:
ժամանակ անցկացրե՛ք երեխայի հետ, որպեսզի մայրիկը կարողանա փոքր-ինչ հանգստանալ:
Արդյունքում` փոքրիկի հետ կստեղծվի ավելի ամուր հուզական կապ»,- ասված է ԱՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: