Փաստաբան Ռոման Երիցյանի եղբայրը կրկին ձերբակալվել է
Արցախցի Արամ Երիցյանին կրկին ձերբակալել են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը։
Այլ մանրամասնել Երիցյանը չի ներկայացրել։
Հիշեցնենք, օգոստոսի 1-ին Երիցյանը հայտնել էր, որ իր եղբորը մոտ 10 պարեկ դաժանաբար ծեծելով տարել է ոստիկանական բաժանմունք։ Ավելի ուշ ՆԳՆ-ից Tert.am-ին հայտնել էին, որ Երիցյանին ծեծի ենթարկելու գործով ծառայողական քննություն է նշանակվել։
ՆԳ նախարարությունն օգոստոսի 2-ին պարզաբանում էր տարածել փաստաբանի հայտարարության վերաբերյալ և կեղծ որակել այն՝ ընդգծելով, որ «Երիցյանը ոչ թե ծեծի է ենթարկվել, այլ ձերբակալման ընթացքում ինքն է հարվածներ հասցրել և դիմադրություն ցույց տվել պարեկներին, ինչի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»։
Օգոստոսի 2-ին ՔԿ-ն հայտնել էր, որ Երիցյանը ձերբակալվել է պարեկների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու կասկածանքով։
Ավելի ուշ դատարանը մերժել էր կալանավորման միջնորդությունը, իսկ ձերբակալումը ճանաչել ոչ իրավաչափ։