Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի կենտրոնական մասում գրանցվել է 5,2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացրել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կոզան քաղաքից 29 կիլոմետր հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է 88,1 հազար մարդ։ Օջախը գտնվել է 12 կիլոմետր խորությունում։
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում։