Լուսինե Թովմասյանն ընտանիքի հետ նշել է որդու տարեդարձը
Հաղորդավարուհի, մոդել Լուսինե Թովմասյանն ընտանիքի հետ նշել է որդու՝ Ալեքի ծննդյան 5-ամյակը: Նա ինստագրամում տարեդարձից լուսանկարներ է հրապարակել և շնորհավորել որդուն:
«Ծնունդդ շնորհավոր, իմ տղա: Դու մեր գանձն ես և իսկական նվերը, լավագույն որդին, որը կարող էի խնդրել: Թող քո բոլոր ցանկությունները իրականանան, փայլեն աչքերդ: Երբեք մի հուսահատվիր, միշտ եղիր բարի և ուժեղ: Ուզում եմ, որ ունենաս այն ամենը, ինչի մասին երազում ես»,- գրել է հաղորդավարուհին:
Ծնողները Ալեքի համար ֆուտբոլային թեմատիկայով խնջույք են կազմակերպել: