Իրանը հերքել է երկրի օդային տարածքը փակելու մասին լուրերը
Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի տնօրեն Սաիդ Չալանդարին հերքել է Արևմտյան Իրանի երկնքում տարածված թռիչքների անվտանգության նախազգուշացման մասին տեղեկությունը, հայտնել է Mehr գործակալությունը։
Չալանդարին երեքշաբթի հայտարարել է, որ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից արևմտյան Իրանի թռիչքների անվտանգության մասին NOTAM (Ծանուցում օդաչուների համար) նախազգուշացում տրամադրելու մասին տեղեկությունը պարզապես լրատվամիջոցների շահարկում է, և նման նախազգուշացում չի եղել:
Նա ընդգծել է, որ Իրանում ոչ թռիչքային գոտի հայտարարելու մասին լուրը կտրականապես հերքվում է։