Կուրսկի մարզում գնդակոծությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
ՌԴ Կուրսկի մարզի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ օգոստոսի 6-ին Ուկրաինայի կողմից իրականացված գրոհների ընթացքում 2 մարդ է զոհվել, 13 մարդ՝ վիրավորվել։ Այդ մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում:
Ըստ նահանգապետի պաշտոնակատարի՝ Սուջա քաղաքում զանգվածային գնդակոծության հետևանքով զոհվել է մեկ կին, այնուհետև օրվա ընթացքում ևս մեկ մարդ է զոհվել՝ Ռիլսկի շրջանում։
Գրոհների ընթացքում նաև վնասվել են բնակելի շենքեր և ավտոմեքենաներ։
Ավելի վաղ ՌԴ-ում հայտնել էին, որ ուկրաինական դիվերսիոն խումբը փորձել է ներխուժել Կուրսկի մարզի տարածք։