Ճապոնիան իր քաղաքացիներին կոչ է անում չայցելել Իսրայել
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացում է տարածել ճանապարհորդության մասին՝ կոչ անելով իր քաղաքացիներին չայցելել Իսրայել՝ պատճառաբանելով Մերձավոր Արևելքում աճող լարվածությունը:
Երկրի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը Լիբանանում գտնվող Ճապոնիայի քաղաքացիներին կոչ է արել լքել երկիրը։
Նախկինում այնպիսի երկրներ, ինչպես Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, նման կոչով դիմել էին իրենց քաղաքացիներին։