Հարիսը պաշտոնապես դարձել է նախագահի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես դարձել է Դեմոկրատական կուսակցության թեկնածուն 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այդ մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Նշվում է, որ Հարիսն առցանց քվեարկության ընթացքում ստացել է մասնակից պատվիրակների ձայների 99 տոկոսը: Քվեարկությունը տևել է հինգ օր, դրան մասնակցել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության 4567 անդամ։
CNN-ն էլ, վկայակոչելով իր աղբյուրը, տեղեկացրել է, որ Քամալա Հարիսը ԱՄՆ փոխնախագահի թեկնածու է ընտրել Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին: