Արդեն այս տարի անհրաժեշտ է իրական հիմք պատրաստել հակամարտության արդարացի ավարտի համար․ Զելենսկի
Արդեն այս տարի անհրաժեշտ է հիմք պատրաստել Ռուսաստանի հետ խաղաղություն հաստատելու համար` իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահը։
«Մեր անփոփոխ նպատակն է՝ իրական հիմք պատրաստել հակամարտության արդարացի ավարտի համար արդեն այս տարի։ Դա հնարավոր է»,- նշել է Վոլոդիմիր Զելենսկին X-ի իր միկրոբլոգում։
Նրա խոսքով՝ Կիևը շարունակում է աշխատել «խաղաղության բանաձևի» իրականացման ուղղությամբ։
Զելենսկին իր ուղերձում տեղեկացրել է, որ Խաղաղության գագաթնաժողովի կոմյունիկեին միացել է նաև Բոտսվանան։