Ռուսաստանն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Շոյգու
Ռուսաստանն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ:
Շոյգուն ընդգծել է Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական ոլորտներում:
Ալիևն էլ նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները օրինակ են հարևան պետությունների համար, և դա գնահատել է որպես անվտանգության կարևոր գործոն Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում: