Բաղրամյանի բաժնի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզները հուլիսի 31-ին օպերատիվ տեղեկություն ստացան։ Նույն օրը տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց:
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում զննություն կատարվեց Վանանդ գյուղի 51-ամյա բնակչի տանն ու կից շինություններում։ Հայտնաբերվեցին կանեփի 8 բույս և մարիխուանայի նմանվող զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 355 գրամ քաշով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն: Հանգամքները պարզվում են։