Վրաստանի նախագահը բանավեճի է հրավիրել Բիձինա Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահը բանավեճի է հրավիրել իշխող «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին։
Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ միլիարդատերը պետք է բացատրի իր որոշ դիրքորոշումներ այն մասին, թե ինչ է ուզում երկրի համար։
«Որևէ մեկը չի կարող հասկանալ, թե որտեղ է, ինչ է ուզում, ինչ նպատակներ ունի, և ինչ է անում այս երկրի հետ: Եթե նա անձամբ ինձ հետ չհանդիպի, թող գա բանավեճի, ես պատրաստ եմ և հրավիրում եմ նրան»,- ասաց նա։