Mercedes-Benz մակնիշի կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են. մանրամասներ
Օգոստոսի 5-ին՝ ժամը 12:20-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 143-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1964 թ․) կողաշրջվել է, առկա է դիզելային վառելիքի արտահոսք. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Փրկարարները վարորդին և ուղևոր Մ․ Հ․-ին (ծնված 1989 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։
Բեռնատարից առկա է յուղի արտահոսք․ փրկարարներների կողմից դեպքի վայրում իրականացվել է հերթապահություն և ճանապարհի լվացման աշխատանքներ:
Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։