Դադարեցվել է սնանկության գործով կառավարիչ Բագրատ Վահրադյանի որակավորումը
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի որոշմամբ՝ սնանկության գործով կառավարիչ Բագրատ Վահրադյանը հանվել է հաշվառումից: Մեկ այլ որոշմամբ՝ դադարեցվել է նրա որակավորումը:
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Բագրատ Վահրադյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են՝ կառավարչի իր լիազորությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով: