Սուրեն Բաբլումյանն ու Մենուա Ուլիխանյանը դուրս են եկել բռնցքամարտի ԵԱ 1/4 եզրափակիչ
42 կգ քաշային Սուրեն Բաբլումյանն ու 48 կգ քաշային Մենուա Ուլիխանյանը հաղթանակ են տոնել Բոսնիա և Հերցեգովինայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել ¼ եզրափակիչ:
Ինչպես հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, Բաբլումյանը հաղթել է հունգարացի Դոմինիկ Բուռային, իսկ Ուլիխանյանը ուժեղ է եղել սլովենացի Պլատոն Ուդովենկոյից: