Սելենա Գոմեսը համեմատել է հարաբերությունները Ջասթին Բիբերի և Բենի Բլանկոյի հետ
32-ամյա երգչուհին երջանիկ է երաժշտական պրոդյուսերի հետ։ Նրանց սիրավեպը սկսվել է անցյալ տարի, և նրանք արդեն միասին են ապրում։ Այժմ Սելենա Գոմեսը հիշել է, թե որքան դժբախտ է եղել երիտասարդության տարիներին՝ Ջասթին Բիբերի հետ հարաբերությունների ժամանակ։
Աստղի խոսքով, այդ ժամանակ իրեն մելամաղձոտություն է պատել. նա ընկճված միշտ էր: Սելենան նշել է, որ իր նախորդ տարբերակը «երբեք չէր հանդիպի Բենի Բլանկոյի հետ»: «Դա ինձ ստիպում է ծիծաղել, քանի որ այն ժամանակ ես այնքան ընկճված էի», – Գոմեսի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Ջասթինն ու Սելենան հանդիպել են ութ տարի, իսկ 2018-ին Ջասթինը բաժանվելուց մի քանի ամիս անց ամուսնացել է Հեյլիի հետ. նրանք այժմ սպասում են իրենց առաջնեկին: Սելենան հրապարակայնորեն չի մեկնաբանել այս կետը:
Դերասանուհին պատմել է նաև այն մասին, թե որքան է իրեն դուր գալիս ներկայիս ընկերոջ հետ հարաբերությունները։ Դեկտեմբերին նա հայտնեց, որ Բեննին «ավելի լավ է վերաբերվել իրեն, քան ցանկացած այլ մարդու այս մոլորակի վրա»: Time ամսագրին տված հարցազրույցում հայտնի անձնավորությունն ավելացրել է, որ Բլանկոն չի ամաչում, երբ իր հեյթերներն ասում են «ամենավիրավորական բաները»: