Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը՝ օլիմպիական չեմպիոն
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթել է թենիսի օլիմպիական մենախաղի մրցաշարում՝ կարիերայում առաջին անգամ նվաճելով Օլիմպիական ոսկե մեդալ։
Եզրափակիչ խաղում նա ուժեղ գտնվեց աշխարհի երրորդ ռակետ, 21-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասից՝ 7:6 (3), 7:6 (2):
Հանդիպման տևողությունը 2 ժամ 52 րոպե էր։
37-ամյա Ջոկովիչը թենիսի պատմության ամենատարեց խաղացողն է, որ հաղթել է Օլիմպիական խաղերի մենախաղում։