Վատիկանը հիասթափված է Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության «որոշ տեսարաններից»
Վատիկանը հիասթափված է Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության «որոշ տեսարաններից»։ Այս մասին ասվում է Վատիկանի պաշտոնական հայտարարության մեջ։
«Սուրբ Աթոռը չի կարող չավելացնել իր ձայնը մյուսների վրա, ովքեր վերջին օրերին նշել են, որ շատ քրիստոնյաներ և այլ կրոնների հավատացյալներ վիրավորվել են որոշ տեսարաններից:
Նման հեղինակավոր միջոցառման ժամանակ, որտեղ ամբողջ աշխարհը համախմբվում է՝ կիսելու ընդհանուր արժեքները, չպետք է լինեն մարդկանց կրոնական համոզմունքները ծաղրող ակնարկներ»,- ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ հուլիսի 26-ին Փարիզում կայացած խաղերի բացման արարողության ժամանակ ցուցադրվել է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարի սադրիչ ծաղրերգությունը: Բացի այդ, միջոցառմանը նաև Էյֆելյան աշտարակի մոտ օլիմպիական դրոշը գլխիվայր կախված է եղել դրոշաձողից, մարզադաշտի հաղորդավարները ԿԺԴՀ-ի ներկայացուցիչների կողմից անվանել են Հարավային Կորեայի մարզիկներ: