Ովքեր անպատիվ են՝ թող ապրեն այն միջավայրում, որ հենց իրենք են ստեղծել. Բագրատ սրբազան
Մեր պայքարի և գոյության իմաստը՝ եթե ոմանց համար իրենց գլուխն ու ստամոքան է, մեզ համար՝ մեր տղերքին հայրենիք ու պատիվ ունենալու երազանքը վերադարձնելն է: Այս մասին Շիրակի մարզում բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Ովքեր անպատիվ են՝ թող ապրեն այն միջավայրում, որ հենց իրենք են ստեղծել՝ անկախ նրանից քանի տարեկան են, ինչ ցեղ են և ումից են սերվել։ Մենք այստեղ եկել ենք պատվով, ընդունողը՝ կընդունի, չընդունողն էլ օրը կգա՝ կհասկանա թե ինչ էր, որ չընդունեց։ Իմ տեր Աստվածն ասել է գնա ու ժողովրդին ասա՝ ես էլ եկել եմ ասելու, կընդունեն՝ շատ լավ, չեն ընդունի՝ արյունը ձեզնից չեն պահանջի, արյունն իրենց գլխին լինի»,- նշել է նա։
Բագրատ Սրբազնաը նշել է, որ ընտրություն պետք է անել՝ կա՛մ հայրենիք ու պատիվ ունենք, կա՛մ՝ չունենք։
«Մեր գործը, մեր անելիքը այս ընթացքը կասեցնելն է, պատիվ բերելու համար»,- հավելել է նա:
«Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր՝ օգոստոսի 4-ին, աջակիցների հետ եղել է Շիրակի մարզում: Արքեպիսկոպոսը Սառնաղբյուրի պանթեոնում ծաղիկներ է խոնարհել զոհված հերոսների շիրիմներին, այցելել Գրիգոր Լուսավորչի ճգնավայր, ինչպես նաև հանդիպումներ ունեցել շիրակցիների հետ: