Իրանում ավազամրրիկի պատճառով հոսպիտալացվել է 1362 մարդ
Արդեն 6 օր է` Իրանի Իսլամական Հանրապետությունում ավազամրրիկ է մոլեգնում։
Ինչպես հաղորդում է «Տասնիմ» գործակալությունը, ավազամրրիկն ամենաուժեղն է եղել Սիստան Բելուջիստան նահանգի հյուսիսում:
Ավազամրրիկը ծածկել է Զաբուլ, Զաեկ, Համուն, Քերմեն, Նիմրուզ, Զահեդան, Միրջավա, Նուսրեթաբադ, Խաշ, սարաֆան, Իրանշեհր և Մեհրիստան քաղաքները, որտեղ բնակվում է շուրջ 1 մլն մարդ, վերջին 5 օրվա ընթացքում հոսպիտալացվել է 1362 մարդ: