Թբիլիսիում ձերբակալել են ադրբեջանցի լրագրող Սադիգովին
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ Թբիլիսիում ձերբակալել են ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին՝ հայրենիք արտահանձնելու համար։
Սադիգովը 2024 թվականից հետախուզվում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից սպառնալիքների և շորթման համար։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Սադիգովն ընտանիքի հետ Վրաստան է տեղափոխվել 2023 թվականին։