Հորդանանի արքայազնն ու արքայադուստրն առաջին անգամ ծնողներ են դարձել
Հորդանանի թագաժառանգ Հուսեյնը և արքայադուստր Ռաջվա Ալ Սաիֆն առաջին անգամ ծնողներ են դարձել։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The National-ը։
Զույգը դուստր է ունեցել, ում անվանել են Իման։ «Թող Աստված նրան ծնողների աչքի լույսը դարձնի»,- ասված է հայտարարության մեջ։
Զույգն ամուսնացել է Ամմանի Զահրան պալատում ավանդական իսլամական արարողությամբ, որտեղ արքայազնի ծնողները՝ թագուհի Ռանիան և Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը, ամուսնացել են 1993 թվականին: Տոնակատարությանը մասնակցել է 1,7 հազար հյուր, այդ թվում՝ եվրոպական թագավորական ընտանիքների անդամներ։ Արարողությունից անմիջապես հետո թագավորական Հաշիմյան դատարանը հայտարարել է, որ Ռաջվան պաշտոնապես դարձել է արքայադուստր։