Քարդի Բին ամուսնալուծության հայց է ներկայացրել Օֆսեթից
Page Six-ը հայտնում է, որ Քարդի Բին և Օֆսեթը ամուսնալուծվում են (մենք կորցրել ենք նման դեպքերի քանակի հաշվարկը): Ինսայդերը հրապարակմանը պատմել է, որ երգչուհին այս անգամ լուրջ է տրամադրված.
«Նրանք հեռվացել են միմյանցից: Հենց դա է նրան դրդել այս որոշմանը, քան որևէ այլ բան», – նշել է նա: Լավ, եկեք փորձենք հավատալ այս անգամ:
Հիշեցնենք, որ Քարդի Բին և Օֆսեթը ամուսնացել են 2017թ. Երկու տարի անց նրանք դուստր ունեցան՝ Կալչե Կիարան, իսկ 2021 թվականի աշնանը ծնվեց նրանց որդին՝ Վեյվը։ Զույգը բարդ հարաբերություններ ունի. 2020 թվականի աշնանը երգչուհին ամուսնալուծության հայց է ներկայացրել, սակայն հետագայում մտափոխվել է։ Անցած դեկտեմբերին հայտնի դարձավ Օֆսեթի դավաճանության մասին, ինչի պատճառով Քարդին կրկին սկսեց խոսել ամուսնալուծության մասին։