Էրդողանը Թուրքիան բռնապետության է վերածում. Իսրայել Կաց
Էրդողանը Թուրքիան բռնապետության է վերածում ՀԱՄԱՍ-ի մարդասպաններին աջակցելու համար՝ հակառակ ամբողջ ազատ աշխարհի դիրքորոշմանը: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը:
«Նա արգելափակում է Թուրքիայում 57 միլիոն օգտատեր ունեցող Instagram-ը, դադարեցնում է սպորտային հեռարձակումները, քանի որ իսրայելցի մարզիկը հաղթել է թուրք մարզիկին, սպառնում է ներխուժել ժողովրդավարական երկիր, որի հետ Թուրքիան ռազմական հակամարտություն չունի, և կրճատում է առևտրային հարաբերությունները՝ տարեկան 6 միլիարդ դոլարի վնաս հասցնելով թուրք արտահանողներին:
Էրդողանը վերցնում է գիտական, մշակութային, տեխնոլոգիական և տնտեսական ներուժ ունեցող թուրքական պետությունը և ոչնչացնում այն՝ խարխլելով առաջադեմ և բարգավաճ Թուրքիա կառուցած Աթաթուրքի ժառանգությունը»,- նշել է Կացը: