ՀԱՄԱՍ-ի առաջնորդը սպանվել է կարճ հեռահարության արկի հարվածից. ԻՀՊԿ
ՀԱՄԱՍ-ի քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիան սպանվել է կարճ հեռահարության արկի հարվածից, որն արձակվել է Թեհրանում նրա նստավայրի սահմաններից դուրս։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):
Օգոստոսի 3-ին հրապարակված հաղորդագրության մեջ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ, հիմնվելով մինչ այժմ իրականացված հետաքննությունների վրա, Հանիայի վրա հարձակումը իրականացվել է մոտ 7 կիլոգրամ պայթուցիկ նյութերով լցված կարճ հեռահարության արկի միջոցով, որն արձակվել է հյուրերի նստավայրի սահմաններից դուրս:
Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ Իսրայելը պատշաճ ժամանակին և տեղում խիստ պատիժ կստանա Հանիայի սպանության համար, որն աջակցվել է Միացյալ Նահանգների կառավարության կողմից։