Չմշակվող հողատարածքները վերածվել են դրախտավայրի. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ այցի շրջանակում ծանոթացել է դեկորատիվ բույսերի արտադրության ներդրումային ծրագրին:
««Բերրի վորլդ» ՍՊԸ-ի սեփականատերերի կողմից դեկորատիվ բույսերի արտադրության ներդրումային ծրագիրը նոր թափ է ստացել։ Չմշակվող հողատարածքները վերածվել են դրախտավայրի։
Ընկերությունն այժմ աշխատանքներն իրականացնում է շուրջ 16 հա ծավալով, իսկ նպատակը մինչև 70 հա ընդլայնվելն է»,- Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է վարչապետը: