Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը ուկրաինական 75 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերն ուկրաինական 75 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել:
Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Ռոստովի, Կուրսկի, Բելգորոդի, Օրյոլի, Ռյազանի, Վորոնեժի շրջանները, Կրասնոդարի երկրամասը: Ռոստովի շրջանում բռնկվել են Կամենսկի և Մորոզովսկի պահեստները, տուժել է նաև Բելգորոդի նավթաբազաներից մեկը:
Նշվում է, որ բնակելի օբյեկտներ էլ են տուժել, խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան: