Լուսին Դինքի` Սարոյանի մասին պատմող ֆիլմը ներկայացվել է հանդիսատեսի դատին
Լուսին Դինքի «Սարոյանի երկիրը» ֆիլմը ներկայացվել է հանդիսատեսի դատին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Ավելի վաղ ֆիլմը, որը մասնակցել էր Ստամբուլի 32-րդ միջազգային կինոփառատոնին, ինչպես նաև ցուցադրվել է Երևանում' Ոսկե ծիրան փառատոնի «Հայաստանի համայնապատկեր» ծրագրի շրջանակներում: Այս մասին գրում է -ermenihaber-ը:
Լուսին Դինքի ֆիլմը պատմում է 1964 թվականին Սարոյանի Բիթլիս կատարած այցելության մասին: Ներկայացված է նրա հուշերն ու պատմվածքները, տպավոորությունները և ճանապարհին ընկերների հետ ունեցած խոսակցությունները: Սարոյանի կերպարը մարմնավորում է թուրք գրող Ալի Բայրամօղլուն, իսկ Գևորգ Մալիքյանը խաղում է Սարոյանի քեռու' Խոսրովի դերում: