Հախում գետի հին կամուրջը այցեքարտ կդառնա տուրիստական հոսքերի համար, որոնք կառուցվող նոր ճանապարհի շնորհիվ կուղղվեն Բերդ և Իջևան․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գանձաքար-Իծաքար հատվածում հետևել է Հ-36, /Մ-4/ Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«4,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ծրագիրը ներառում է 35 կմ երկարությամբ ճանապարհի, ինչպես նաև Հախում գետի վրա նոր կամրջի կառուցումը։ Իսկ հին կամուրջը այցեքարտ կդառնա տուրիստական հոսքերի համար, որոնք կառուցվող նոր ճանապարհի շնորհիվ կուղղվեն Բերդ և Իջևան»,- գրել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։