ԵՄ-ն մտահոգված է Հունգարիայի կողմից Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար վիզաների դյուրացմամբ․ Յոհանսոն
Բրյուսելը մտահոգված է Հունգարիայի կողմից Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար վիզաների դյուրացմամբ:
ԵՄ-ն Հունգարիայից պահանջել է արձագանքել այն մտահոգություններին, որ Բուդապեշտի՝ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար վիզային ռեժիմը դյուրացնելու որոշումը մեծացնում է դաշինքում լրտեսության վտանգը։
Ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը համապատասխան նամակ է հղել Հունգարիա: Յոհանսոնը X-ի իր էջում գրել է, որ նամակում խնդրել է Բուդապեշտին մի շարք հարցերի պատասխաններ տալ մինչև օգոստոսի 19-ը: