Հայաստանում տղամարդը ռուս ամուսիններին ներկայացել է ոստիկանության բարձրաստիճան սպա և նրանց առևանգել, բնակարանից գողություն կատարել
Երեկ՝ օգոստոսի 1-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից մի քանի մետր հեռավորության վրա, ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են ՌԴ քաղաքացի 36-ամյա Բեգլար Ա-ին:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Բեգլար Ա-ն կասկածվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ամուսիններին առևանգելու, նրանց բնակարանից գողություն կատարելու, նրանց նկատմամբ շորթում կատարելու համար: Ըստ տեղեկությունների՝ Բեգլար Ա-ն ռուս ամուսիններին ներկայացել է, թե ինքը ոստիկանության բարձրաստիճան սպա է, և կարող է նրանց հարցերը լուծել, քանի որ ամուսինները ՌԴ-ում գտնվում են հետախուզման մեջ:
Ոստիկանները պարզել են նաև, որ ռուս ամուսիններից Բեգլար Ա-ն շորթել է խոշոր չափի գումար, ամուսիններին իր հանցակից 3 անձի հետ Երևանում հայտնի ռեստորաններից մեկից տեղափոխել են Արագածոտնի մարզ՝ ամայի տարածք, որտեղ կնոջ պայուսակից վերցրել են վարձակալված բնակարանի բանալիները: