Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարները հանդիպել են
Թուրքիայի և Ուկրաինայի պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերը և Ռուստեմ Ումերովը բանակցություններ են վարել Անկարայում։
Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը X-ի էջում՝ չհայտնելով հանդիպման մանրամասները։
Ուկրաինացի նախարարը Թուրքիա այցելել էր նաև մայիսին և հունիսին։ Ումերովի բոլոր այցերը Թուրքիա եղել են փակ ձևաչափով: