Կյանքի առաջին 6 ամիսներին բացառապես կրծքով կերակրումն ապահովում է փոքրիկի համար անհրաժեշտ բոլոր նյութերը
Կյանքի առաջին 6 ամիսների ընթացքում բացառապես կրծքով կերակրումն ապահովում է փոքրիկի սնուցման համար անհրաժեշտ բոլոր նյութերը, իրազեկում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Կարևոր է իմանալ, որ այս ընթացքում երեխան բացի կրծքի կաթից այլ սննդի կամ ջրի կարիք չունի։
Իսկ ահա 6 ամսականից հետո երեխան նորմալ աճի և զարգացման համար նաև հավելյալ սննդի կարիք ունի:
Այս շրջանում էլ կրծքի կաթը շարունակում է մնալ էներգիայի և բարձր կալորիականության սննդի աղբյուր, այնպես որ խորհուրդ է տրվում կրծքով կերակրումը շարունակել մինչև 2 տարեկան և ավելի այնքան, որքան ընդունելի է մոր և մանկան համար: