Հնդկաստանի հարավում սողանքների զոհերի թիվը հասել է 308-ի
Հնդկաստանի Կերալայի հարավային նահանգում սողանքների զոհերի թիվը հասել է 308-ի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Business Standard պարբերականը՝ վկայակոչելով նահանգի առողջապահության նախարարությունը։
200-ից ավելի մարդ վիրավորվել է, կան բազմաթիվ անհետ կորածներ։
Որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։
Կերալայի Վայանադի շրջանում երկու օր տևած տեղատարափ անձրևներից հետո չորս ժամվա ընթացքում երեք սողանք է իջել հունիսի 30-ին: Սողանքները քանդել են բազմաթիվ տներ, ավերել ճանապարհներ և կամուրջ: