Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ
Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընդհանուր արժեքը 91 մլն դրամ է, որից 61 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը։
Նախատեսվում է հիմնանորոգման աշխատանքներն ավարտին հասցնել դեկտեմբերին: