Ո՞վ է վճարել Փաշինյանի և Բեռլինում նրա ընտանիքի հանգստի համար. կառավարության պարզաբանումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Բեռլինում «Եվրո-2024»–ի եզրափակիչ հանդիպմանը ներկա գտնվելու ճանապարհածախսը, ինչպես նաև կեցության հավելյալ օրերի և ընտանիքի անդամների համար վճարել է սեփական միջոցներից։
Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Բանն այն է, որ սոցցանցերի հայկական տիրույթում բուռն քննարկման առարկա էր դարձել Նիկոլ Փաշինյանի ներկայությունը տիկնոջ և որոշ պաշտոնյաների հետ ԵԱ–ի եզրափակիչին։
Խոսվում էր նաև Գերմանիայի մայրաքաղաքում Փաշինյանի, կնոջ և կրտսեր դստեր` Արփիի հանգստի մասին։ ԶԼՄ–ներում նույնիսկ տեղեկություններ են հայտնվել, որ այցն ու արձակուրդը վճարվել են պետբյուջեից։
Նրան ուղեկցող պատվիրակության անդամների օրապահիկը և գիշերավարձը վճարվել է պետբյուջեից այն չափով, որը նախատեսվում է կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ։
ՀՀ կառավարության որոշմամբ` պետական աշխատողների համար, դեպի Գերմանիա, մասնավորապես Բեռլին գործուղվելու համար ծախսն օրապահիկի դեպքում կազմում է 90 եվրո, իսկ գիշերավարձի դեպքում` 134 եվրո մեկ օրվա համար։
«Եվրո 2024-ի եզրափակիչ հանդիպմանը ՀՀ վարչապետը տիկնոջ հետ, ինչպես նաև Արայիկ Հարությունյանը ներկա են գտնվել ՈՒԵՖԱ-ի նախագահի հրավերով, որի համար գումար չի վճարվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։