Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆը նշանակվել է երկրի ռազմավարական հարցերով փոխնախագահ
Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով նշանակվել է հանրապետության ռազմավարական հարցերով փոխնախագահի պաշտոնում:
Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
«Նախագահը հրամանագրով Մոհամմադ Ջավադ Զարիֆին նշանակել է նախագահի ռազմավարական տեղակալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Փեզեշքիանի հրամանագրով նշանակվել է երկրորդ փոխնախագահ աշխատակազմի հարցերով, նա Մոհամմադ-Ջաաֆար Քայեմ Փանահն է:
Զարիֆը 2002-2007 թվականներին եղել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը:
2013 թվականին նշանակվել է երկրի արտաքին գործերի նախարար՝ այդ պաշտոնը զբաղեցնելով մինչև 2021 թվականը: